Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Հաղթանակն ինձ առաջին հերթին ինքնավստահություն է տվել. Արտակ Վարդանյանը` «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ի մասին

Lifestyle

Լife.panorama.am-ը գրում է.

Օրեր առաջ Կիևում կայացած «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ում հաղորդավար Արտակ Վարդանյանը  արժանացել է հատուկ մրցանակի: Արտակը մրցույթին ներկայացրել է Մուցք գյուղի գյուղապետի ընտրության մասին  պատմություն, որով գրավել է կազմակերպիչների ուշադրությունը:
 
«Նախ պետք է ասեմ, որ այս հաղթանակն ինձ առաջին հերթին ինքնավստահություն է տվել, քանի որ դա խոսում է այն մասին, որ ռեալիզացվում եմ ոչ միայն հայկական լրատվության մեջ: Նաեւ հասկացա, որ այն, ինչ անում ենք այստեղ` Հայաստանում, կարող է մրցունակ լինել արտերկում: Այս հաղթանակը խթանիչ ուժ հանդիսացավ` ապագայում էլ ավելի մեծ ոգեւորությամբ աշխատելու ու նոր բարձրունքներ գրավելու համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Վարդանյանն ու շարունակեց.
«Աշխատանքը, որ ներկայացրել էինք, խիստ լրագրողական էր, որտեղ պահել էինք բոլոր անհրաժեշտ կանոններն ու էթիկայի նորմերը. Սրանք ընդգծում են ինքնավստահությունդ լրագրողական աշխարհում»:
 
Անդրադառնալով թեմայի ընտրությանը` լրագրողը պատմեց.
«Ես եւ շոուներ եմ վարում, եւ զբաղվում եմ լրագրությամբ: Ցանկացած աշխատանք կատարելով` փորձում եմ պահպանել բոլոր կանոնները, ինչը լրագրության ոլորտում աշխարհում ամենաշատն է գնահատվում: Ինչ վերաբերվում է թեմային, դա իմ հերթական ռեպորտաժներից մեկն էր, իսկ հետո, երբ հայտարարվեց մրցույթի մասին, հասկացա, որ իմ այդ ռեպորտաժը համապատասխանում է մրցույթի կանոններին ու որոշեցի հայտ ներկայացնել: Ի դեպ` իմ անվանակարգում ուրիշ ոչ մի լրագրողի հայտը չի ընդունվել` չհամապատասխանելու պատճառով: Այնպես որ «Լավագույն լրագրողական աշխատանք» անվանակարգում ես միակն էի»:
 
Արտակն առաջին անգամ չէ, որ մասնակցում է միջազգային լրագրողական մրցույթի, առջեւում էլ, կրկին իր ուժերը կփորձի այլ միցույթներում.
««Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ը շատ հայտնի է մեր ոլորտում: Ի դեպ` այս մրցույթին մասնակցելով` նոր իրավունք է ընձեռվում մասնակցելու այլ փառատոնների եւս: Ինչպեսեւ այս մրցույթին մասնակցելու իրավունք ստանալու համար եւս պետք է նախկինում փորձ ունենայիր»,- հավելեց հաղորդավարը:
 
Մրցույթի շրջանակում Արտակն իր համար հաղթանակից զատ այլ ձեռքբերումներ եւս առանձնացնում է.
 
«Նախ արդեն իսկ հետաքրքիր առաջարկներ ունեմ` սկսած նրանից, որ «Ադամի միջազգային լրագրողական մրցույթ»-ում հաղթողներին հնարավորություն է տրվում արտերկրում ուսում ստանալ` մեծ արտոնություններով: Այսինքն, եթե հաղթողների շրջանակից դիմողներ լինեն, նախապատվությունը կտրվի հենց նրանց: Նաեւ նրանք առաջարկում են կրկին հեղինակավոր մրցույթներում հայտագրվել, որը հնարավոր կլիներ հաղթելուց հետո միայն: Սակայն ինձ համար ամենակարեւոր ձեռքբերումն ու հնարավորությունը` շփումն էր իմ գործընկերների հետ. միասին հետաքրքիր փորձի փոխանակում ունեցանք: Ի դեպ` ասեմ, որ շփվելով իրենց հետ, պարզեցի` մենք մեր մտածողությամբ չենք տարբերվում իրենցից, միայն բոլորիս է հայտնի, որ մենք տեխնիկապես ենք հետ: Թեեւ իմ աշխատանքը, որը նկարվել էր սովորական տեսախցիկով, գրավել էր ժյուրիին նրանով, որ այն բացառիկ լրագրողական աշխատանք էր` հրաշալի պատմությամբ»,- պատմեց լրագրողը:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
 
Շիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»