Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Գաբի. «Հասկացա, որ այլևս չեմ կարող միայնակ աշխատել»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Գաբիի համար այս տարին արդյունավետ էր: Նա իրեն փորձեց էթնո-փոփ ոճում և արդեն նոր տեսահոլովակ ունի՝ «Մեր պարերը»:  BlogNews-ը ֆոտոշարք է արել երգչուհու հետ և զրուցել գործունեության նոր էտապի մասին:

- Գաբի, միշտ նշել ես, որ չես ցանկանում աշխատել պրոդյուսերի հետ, սակայն վերջերս որոշեցիր հրաժարվել սկզբունքիցդ: Սկսել ես համագործակցել «Global Arts» ընկերության հետ: Ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը:

- Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա պրոդյուսերական դպրոց: Կան անհատ պրոդյուսերներ, ովքեր շատ լավ աշխատում են: «Global Arts»-ը պրոֆեսիոնալ պրոդյուսերական ընկերություն է, որն աշխատում է ամենայն պատասխանատվությամբ, հաշվի է առնում յուրաքանչյուր մանրուք: Ես հաճույքով եմ աշխատում իրենց հետ: Որոշեցի համագործակցել, որովհետև այլևս չէի կարող միայնակ:

- Երիտասարդ երգչուհուն ի՞նչ խոչընդոտներ են ստիպում մտածել, որ այլևս չի կարող  միայնակ աշխատել: Ի՞նչ բարդությունների առաջ ես կանգնել:

- Ես այլևս չէի կարողանում ինքնուրույն լուծել ֆինանսական հարցերս: Առաջին երկու տեսահոլովակներս իմ միջոցներով եմ նկարահանել և ապացուցել թե՛ ինձ, թե՛ ուրիշներին, որ կարող եմ, սակայն դա շատ բարդ է: Պրոդյուսերների հետ աշխատելիս արտիստն ազատվում է մի շարք խնդիրներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մինչև հիմա իմ անհաջողությունների պատճառը եղել է այն, որ ուշ-ուշ եմ տեսահոլովակներ ներկայացրել: Ես դեռ այնքան հայտնի չեմ, որ մտածեմ մարդկանց չհոգնեցնելու մասին և պետք է հաճախ նորություններ ներկայացնեմ: Սակայն ես իսկապես մեղավոր չեմ դրանում, փորձել եմ անել նույնիսկ ավելին, քան կարող էի:

- Համագործակցության ռայդեր ունե՞ս:

- Ինձ համար ամենակարևորը մարդկային հարաբերություններն են, երբ քեզ չեն փորձում ստրկացնել: Իրենք իմ հանդեպ շատ հոգատար են: Շրջագայությունների մեկնելիս նույնիսկ ուշադիր են լինում, որ հնարավրինս քիչ ժամանակ ծախսեմ օդանավակայաններում սպասելու վրա և չհոգնեմ:

- Դու դեռևս այնքան հանրահայտ չես, որ անընդհատ հրավերներ ունենաս տարբեր միջոցառումների ելույթ ունենալու համար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես լուծում քո ֆինանսական հարցերը:

- Գուցե զարմանալի թվա, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ ես տեսահոլովակ չունեի, ունենում էի կորպորատիվների հրավերներ: Ես աշխատել եմ համերգասրահներում, որտեղից էլ ստացել եմ հրավերներ: Իհարկե, չեմ կարող ասել, թե ամեն օր ելույթ եմ ունենում, սակայն դժգոհել էլ չեմ կարող:

- Գաբի, գայթակղիչ արտաքին ունեցող աղջիկներին հաճախ անում են ոչ պակաս գայթակղիչ առաջարկներ՝ սիրուհի դառնալու վարձատրությամբ: Հաճա՞խ ես նման առաջարկներ ստանում:

- Իհարկե, հնչել են նման առաջարկներ: Առաջ ավելի հաճախ, քան հիմա: Երևի հասկացան, որ անիմաստ է:

- Մերժելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չե՞ն ստեղծում:

Երբ տեսնում են, որ դու այդ մարդը չես, գերադասում ես ինքնուրույն հարթել քո ճանապարհը, հանգիստ են թողնում: Գայթակղիչ, բաց արտաքինն առաջինն է, որ տեսնում են քո մեջ: Երբեմն մարդիկ առանց ճանաչելու ինձ ասոցացրել են դատարկ տիկնիկի հետ, սակայն երբ սկսել եմ խոսել, հասկացել են, որ այդպես չէ:

- Դու 3 տեսահոլովակ ունես՝ «Երանի», «Դավաճան ես» և «Մեր պարերը», որոնցից ոչ մեկը նման չէ մյուսին: Կարելի՞ է ենթադրել, որ դեռ չես գտել քո հստակ տեղն ու ոճը:

- Ինձ մոտ միշտ խառված են եղել ոճերը՝ ջազը՝ փոփի հետ, փոփը՝ ժողի և այլն: Հիմա ներկայանում եմ էթնո փոփ ժանրում: Առաջիկայում կշարունակեմ նոր ստեղծագործություններ թողարկել հենց այս ժանրում: «Մեր պարերը» և այս շարքի ստեղծագործություններն են այն գործերն են, որոնք ես հետագայում չեմ ամաչի ցույց տալ իմ երեխաներին:

- Ի՞նչը քեզ ստիպեց ներկայացնել «Դավաճան ես»-ը: Արդյոք սա PR քայլ էր՝ հաշվի առնելով, որ սև PR-ն ավելի ազդեցիկ է:

- Ես նպատակ չունեի PR անելու, սակայն ակամայից այդպես ստացվեց: «Դավաճան ես»-ը բաժանումից հետո ագրեսիվ կնոջ կերպար է, որը թեև ինձ հետ կապ չունի, բայց մեր իրականությունից է: Այն հակազդեցություն առաջացրեց մարդկանց մոտ ու, որպես PR գործիք, իր ազդեցությունն ունեցավ, սակայն ես չէի ցանկանա, որ այդպես լիներ: Ամեն դեպքում, ես հասկացա, որ մարդիկ ինձ «Երանի»-ի կերպարով սիրեցին:

-Այժմ ժողովրդական երգերը ներկայացնում ես փոփ ոճում: Շոու բիզնեսում շատերն ասում են, որ հնարավոր չէ որակյալ գործերով լսարան գրավել: Եթե ուզում ես հանրահայտ լինել, պետք է էժանագին ստեղծագործություններ ներկայացնես: Ի՞նչ կարծիքի ես այս մասին և ի՞նչ ակնկալիքներ ունես այս ժանրից:

- Յուրաքանչյուր ժանր ունի իր լսարանը: Կարծում եմ՝ այս ժանրն անպայման կգտնի իր լսարանին: Հայաստանում էթնո-փոփում ստեղծագործողները շատ չեն:  Պարզապես եթե այս ժանրում ես ներկայանում, պետք է ավելի հաճան նորություններ ներկայացնես: Սրանք ստեղծագործություններ են, որոնք նաև կրթում են: Այդ փաստից շատ եմ ոգևորվում և մեծ ակնկալիքներ ունեմ:

- Շոու բիզնեսի կուլիսներում ամեն ինչ այնքան ջերմ չէ, որքան կարող է թվալ: Կոնֆլիկտների մեջ հաճա՞խ ես հայտնվել:

- Ինձ շատ են փորձել կոտրել: Երբ ես նոր էի սկսում գործունեությունս, շատ հայտնի երգիչներ ասում էին, որ շատ բարդ ճանապարհ եմ ընտրել, գուցե չդիմանամ: Պատանի մարդու երազանքը կոտրելու այդ փորձերը ես հանցագործություն եմ համարում, դրա համար ինքս միշտ քաջալերում եմ սկսնակներին: Ինչ վերաբերում է կոնֆլիկտներին՝ աշխատում եմ կոնֆլիկտների մեջ չմտնել, որպեսզի մարդկանց նեգատիվը բումերանգի պես իրենց վերադառնա:

- Ովքե՞ր էին այդ մարդիկ:

- Թույլ տուր անուններ չհրապարակել:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»