Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամ քաղաքապետեր են ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի Մալազգիրթի (հայկական Մանազկերտ) համաքաղաքապետեր Հալիս Չոշքունն ու Մեմնունե Սոյլեմեզը, ովքեր քրդամետ Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամներ են, կալանավորվել են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Նրանք մեղադրվում են «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբին ֆինանսավորելու» մեջ: Կալանավորվածները տեղափոխվել են Մուշի փակ ռեժիմի բանտ:
Քաղաքապետարանի մուտքն ու ելքը վերահսկվում է: