Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է նորանշանակ տեղակալներին
ՔաղաքականՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 29-ին հրավիրված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարարության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է ՀՀ վարչապետի որոշումներով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ նշանակված Բորիս Դեմիրխանյանին եւ Արման Խաչատրյանին:
Նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին տեղակալ Գագիկ Թադեւոսյանին կատարած աշխատանքի համար եւ վստահություն հայտնեց, որ նախարարի խորհրդականի պաշտոնում նա կշարունակի իր ներդրումն ունենալ նախարարության գործունեության ոլորտներում:
Բորիս Դեմիրխանյանը կհամակարգի կապի եւ տեղեկատվայնացման ոլորտը, իսկ Արման Խաչատրյանը՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը եւ փոստի ոլորտը: