ՄԱԿ-ի ԱԽ-ն սիրիական Հալեպի հարցը կքննարկի մինչև չորեքշաբթի երեկո
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչև չորեքշաբթի օրվա ավարտը կքննարկի Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի հարցը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն երեքշաբթի կոչ է արել արտահերթ նիստ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` սիրիական Հալեպի իրավիճակով պայմանավորված, որպեսզի հնարավոր լինի դադարեցնել ռազմական գործողություններն ու հումանիտար օգնություն տրամադրել:
Դելատրի խոսքով` իրենք աշխատում են հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Հույս ունենք, որ կկարողանան կազմել աշխատանքի ծրագիրը մինչև վաղը», - ասել է նա: