48 ժամում 20 000 մարդ է հեռացել Հալեպի արևելյան շրջաններից. Կարմիր խաչ
ՄիջազգայինԿարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ շուրջ 20 000 մարդ է հեռացել Հալեպի արևելյան շրջաններից, որտեղ ապստամբների դեմ հարձակում են իրականացնում Սիրիայի կառավարական ուժերը:
Կարմիր խաչի խոսբակ Քրիստա Արմսթրոնսը Agence France Presse-ին հայտնել է, որ իրավիճակը դեռ անկայուն է, մարդիկ փախչում են տարբեր ուղղություններով` ապաստան փնտրելով դաժան մարտերից հետո:
Ահաբեկված քաղաքացիներն իրենց տներից դատարկաձեռն են հեռանում դեպի կառավարական բանակի կողմից վերահսկվող արևմտյան թաղամասեր կամ քրդական շրջաններ:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Սթիվեն Օ'Բրայանն ավելի վաղ հայտնել էր Հալեպի արևելյան շրջաններից 16 000 մարդու տեղափոխման մասին: