Թուրքիայի իշխանություններն Ադանայի ահաբեկչության պատասխանատվությունը բարդում են PKK-ի վրա
ՄիջազգայինԱդանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը նահանգապետարանի ավտոկայանման կետում իրականացված ահաբեկչության պատասխանատու է ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK): Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Տեղեկություններ ունենք, որ Ադանայի ահաբեկչական հարձակումը ստանձնել է PKK-ին կից «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Արդյունքում, ահաբեկչական հարձակումն իրականացրել է PKK-ն: PKK-ն և TAK-ը միևնույն խմբավորումն է»,- ասել է Դեմիրթաշը:
Ադանայի նահանգապետարանի ավտոկայանման կետում նոյեմբերի 24-ին մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքովհրդեհվել են հարակից մեքենաները ևս, վնասվել է նահանգապետարանի շենքը: Ենթադրվում է, որ պայթյունի հեղինակըմահապարտ կին է եղել: Զոհվել է 2 մարդ, վիրավորվել են 33-ը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարներինախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել է, որ նահանգապետը վերջին պահին է փրկվել: