ԱԺ արտահերթ նիստ. քվեարկության կդրվի ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում շարունակվում է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, գրանցվել է 105 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Նոյեմբերի 29-ի նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ավարտել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկումը և նոյեմբերի 30-ին պատգամավորները կքվեարկեն կանոնակարգն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Այնուհետև խորհրդարանը կշարունակի քննարկել պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որի քննարկումն ընդհատվել էր նոյեմբերի 29-ի նիստում: «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով եւ 97-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ, ըստ նշված հոդվածի, պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով, իսկ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանադրական օրենք է` սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պատգամավորի գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ, որոնք ներկայումս ամրագրված են ԱԺ կանոնակարգում, սահմանել առանձին օրենքով: