Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են ընդլայնել ռազմական համագործակցությունը
ՄիջազգայինՌուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ՌԴ-ի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների ուսուցման ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 30-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Շոյգուն նշել Է, որ երկու երկրների ռազմական համագործակցության պլանները կատարվել են ու կատարվում են: «Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018 թվականի պլանը: Մենք այսուհետեւ Էլ կընդլայնեք այն ամենը, ինչ ռազմական համագործակցություն Է կոչվում: Դա վերաբերում Է թե շտաբային բանակցություններին, թե գլխավոր հրամանատարությունների մակարդակով շփումներին, թե, անտարակույս, կրթությանը: Մենք դա կընդլայնեք, ձեզ կառաջարկենք համագործակցության լրացուցիչ կետեր»,- ընդգծել Է Շոյգուն: Նա նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը՝ Կասպից ծովում անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: