Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


20-ամյա Եվան չի ամաչում ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր..

Lifestyle

Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է:

-Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ:
-Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով:
-Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է:
- Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է:

Համակուրսեցի տղայի ու աղջկա միջև այս թեժ զրույցը ծավալվեց, երբ թեմայի հետ կապված հարց տվեցինք ԵՊՀ ուսանողներին:

Քսանամյա Եվան կարծում է, որ պետք է վայելել կյանքը, քանի դեռ երիտասարդ ես: Ապագա բանասերն ասում է, որ հաճախ է տուն վերադառնում կեսգիշերից հետո, և իրեն բոլորովին չի հետաքրքրում հարևանի կարծիքը: Նա չի ամաչում նաև ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր զուգընկերոջ հետ, ինչն արել է նաև մայրը մինչ ամուսնանալը:
"Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում", -- ասում է նա: - "19 տարեկանից ընկեր ունեմ և ուզում եմ նրան ավելի լավ ճանաչել' համոզված լինելու համար, որ կյանքիս կեսն է ": Ոչ բոլոր հայ կանայք են Եվայի պես համարձակ: 19-ամյա Արմենուհին, լինելով ավանդույթի հետևորդ, բացառում է մինչամուսնական սեռական հարաբերությունները. "Իմ կարծիքով, եթե ապրեի արտասահմանում, այնքան էլ բացասաբար չէի վերաբերվի այս երևույթին: Բայց այստեղ, եթե աղջիկն արդեն սեռական կապ է ունեցել, չեմ կարծում, թե որևէ տղամարդ կհամաձայնվի նրան կնության առնել, աղջիկն էլ ստիպված պետք է ընտրի այն տղային , ում հետ ունցել է այդ հարաբերությունը և ամուսնանա նրա հետ " : Այս տեսակետին է հարում նաև 22-ամյա Նաիրին: Նա վստահ է, որ տղաներին էլ մինչև ամուսնանալը պարտադիր չէ փորձառու լինել. " Ամուսնանալուց առաջ, եթե ուզում եք իմանալ, ես ինձ շատ զուսպ եմ պահել և շատ-շատերն են ծաղրել, թե դու ինչ տղամարդ ես: Բայց իմ համար տղամարդը նա չի, ով հազար կնոջ հետ է լինում, այլ ով մենակ իր կնոջ հետ է լինում, իսկ կինը կարող է լինել և՛ սիրուհի, և՛ կին, և՛ մայր " : Ըստ հոգեբան Նաիրա Ալեքսանյանի' տղամարդկանց մինչամուսնական հարաբերությունները խրախուսվում են: " Ես գիտեմ դեպքեր, երբ հայրերն են իրենց տղաներին տանում ամուսնությունից առաջ փորձարկման և օգնում են այդ փուլն անցնելու, իսկ աղջիկներն առագաստ պետք է մտնեն մաքրամաքուր. այստեղ կա խտրականության խնդիր ":
Մաքրության մասին նման պատկերացումները հայ հասարակության մեջ զարմանք չեն առաջացնում: Ընդհակառակը. տղաները խրախուսվում են սեռական հարաբերություններում փորձառու լինել, իսկ կանանց դեպքում մինչամուսնական սեռական հարաբերությունները հաճախ դատապարտվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից:
Աղջիկները վախենում են "տանը մնալ ", տղաներն "անարատ" մայր են ուզում իրենց ապագա երեխաների համար, սկեսուրներն էլ պահանջում են, որ հարսները " նամուսով " լինեն, այնպիսին, ինչպիսին իրենք էին իրենց ամուսնության օրը: Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արա Գուլյանն ասում է. " Դարերից եկել ու առ այսօր պահպանվել է այն, որ հայերը արժեքավոր են համարում կնոջ օրիորդ լինելը: Սա մի ամբողջ երկու գերդաստանների միավորման, բարեկամության հիմք է ": Սակայն հոգեբան Նաիրա Ալեքսանյանն էլ ասում է, որ ավանդույթները ժամանակի ընթացքում խեղաթյուրվում են. " Մեր ժամանակներում ավանդույթը շատ ավելի տգեղ էր:
Սավանների ցուցադրում, ցերեկային ժամերին ստիպողաբար մեծերը նստում էին մի սենյակում, զույգին ուղարկում էին կողքի սենյակ, ստիպում, որ հարաբերություն ունենան: Երիտասարդ զույգը, որ գիտի' կողքի սենյակում սպասում են իրենց գործողության ավարտին, հոգեբանակ լուրջ տրավմա կարող է ստանալ ":
Սակայն ի տարբերություն նախորդ սերունդների, ներկայիս հայուհիներն այդքան էլ ավանդապաշտ չեն: 550 կանանց շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին սեռական հարաբերությունը շատերի մոտ լինում է ամուսնությունից մոտ մեկ տարի առաջ:
Ըստ բժիշկ Մերի Խաչիկյանի, այսպիսի դրության մեջ գտնվող կանայք երկու ելք ունեն. " Այդ կանայք հետո մեկ տարվա ընթացքում ամուսնանում են հղիության պատճառով կամ էլ կուսաթաղանթի վերականգման են դիմում' վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա ":
Նույնիսկ այն դեպքում, երբ հարցումներն ամբողջովին անանուն են, սեռական հարաբերությունների մասին խոսելը, հատկապես կանանց համար, տաբու է:
Հոգեբան Նարիա Ալեքսանյանն ասում է. "Կյանքը ցույց է տվել, որ մենք խորհրդային շրջանում ունեցել ենք թեմաներ, որոնց մասին խոսելը տաբու էր: Օրինակ' խորհրդային երկրում սեքս "չկար", բա երեխաները որտեղի՞ց ծնվեցին: Երկար ժամանակ էլ տաբու էր կուսության թեման, սակայն այժմյան համացնցային հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարցն ավելի բացու քննարկելի է դառնում:
Համաձայն բժիշկ Խաչիկյանի հարցման արդյունքների' պլաստիկ վիրահատությունների շարքում կա նաև այս վիրահատությունը, սակայն Հայաստանում այն ապօրինի է կատարվում և բոլորովին էլ ոչ բժիշկների մեղքով: "Եթե պաշտոնական է, բնականաբար, պետք է անհատական քարտ բացվի, որտեղ գրվելու են անձնագրի տվյալները. արդեն գաղտնիությունը կորչում է: Ճիշտ է, բժիշկը էստեղ-էնտեղ չի հայտարարի' սրա կուսությունն եմ վերականգնել, մյուսի կուսաթաղանթն եմ կարկատել, բայց հին սովետական գաղափարը մնացել է. կանայք աշխատում են, որ գաղտնի արվի, իսկ այն բժիշկները, ովքեր վիրահատում են, հավանաբար գաղտնիությունն ապահովում են ":
Հոգեբան Նաիրա Ալեքսանյանն ասում է, որ այս մեթոդը միայն առաջին հայացքից է փրկություն: Խաբեությամբ կառուցված ընտանիքի հիմքն ամուր լինել չի կարող. "Հանուն ինչի՞ ենք դա անում: Ամբողջ հասարակությունը դեռևս չի ձերբազատվել կարծրատիպերից, դրա համար էլ շարունակվում են նման խաբեությունները " :
23-ամյա Արմանը մինչև 17 տարեկանն ապրել է Ռուսաստանում: Հայաստան վերադառնալուց հետո համոզված էր, որ ոչ կույս աղջկա հետ ամուսնանալու մեջ վատ բան չկա: Հիմա հակառակ համոզմունքի է, որովհետև պարզել է, որ իր ընկերուհին, ում հետ մեկ տարի սեռական կյանքով է ապրել, դավաճանել է իրեն բազմաթիվ տղաների հետ. "Ես ընկերուհուս հետ հաստատ ամուսնանալու էի, բայց հիմա համոզված եմ, որ ոչ կույս աղջիկներին վստահել չի կարելի: Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք անբարո վարք չունեն ": Իսկ 21-ամյա ուսանող Վահեն անբարոյական չի համարում ոչ կույս աղջիկներին: Չնայած ընկերներն անընդհատ ծաղրում են, նա պատրաստ է "տուն տանել" նման կնոջ. "Եթե սիրեմ, ինձ համար նշանակություն չի ունենա' նա երբևէ սեքսով զբաղվել է, թե' ոչ: Միայն մի բանի հետ չեմ համակերպվի' օրալ սեքսի ":
Ըստ Վահեի' աղջիկները չպետք է սոցիալական ճնշման ենթարկվեն կանացի կուսության հարցում: Վահեն ասում է, որ շատ տղաներ իրականում իր պես են մտածում, բայց հակառակն են ասում' վախենալով իրենց ընկերների ու ծնողների վերաբերմունքից: Մինչև ամուսնանալը Սիրիայում երկար տարիներ ապրած 32-ամյա Հակոբը ապագա կնոջ իր շատ խիստ բանաձևն ուներ. նա պետք է հագներ երկար շրջազգեստ, ցածրակրունկ կոշիկներ, չխոսեր օտար տղամարդկանց հետ, նույնիսկ' ամուսնու եղբոր, սեռական կյանքի փորձ ունենալու մասին էլ' ոչ մի խոսք: Հիմա նա ամուսնացած է ուկրաինուհի Յանայի հետ, ով ժամանակին Երևանում գիշերային ակումբի մերկապարուհի է եղել:
Հակոբը մի կողմ է դրել իր բոլոր սկզբունքներն ու նախապաշարմունքները, անտեսել է հասարակության կարծիքը: Հանուն սիրո:
Ինչպես բժիշկ Անի Պետրոսյանն է պնդում, հասուն մարդը պետք է սեռական կյանքով ապրի' անկախ սեռից. " Առանց սեքսի մարդը որպես ֆիզիոլոգիական էակ գոյություն ունենալ չի կարող: Սեքսով զբաղվելով, մարդը զրկվում է ավելորդ քաշից, չի գիրանում, ազատվում է լարվածությունից, նյարդային համակարգի հետ կապված խնդիրները նույնպես պակասում են: Բացի դրանից' հետագայում նա զերծ է մնում սեռական համակարգի' մասնավորապես ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղից " :

* Անունները փոխված են' հասկանալի պատճառներով:
Աղբյուր' "RBA" ամսագիր

«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը