Ավելի քան 18 000 մարդու հաջողվել է հեռանալ Հալեպից. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՍիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինների դիրքերի ուղղությամբ կառավարական ուժերի իրականացրած գրոհից հետո շուրջ 18 000 մարդ կարողացել է հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Զինուժի Գլխավոր հրամանատրության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«Սիրիական բանակի հաջող հարձակման արդյունքում խախվել է գրոհայինների զորամիավորումների պաշտպանական դիրքերի համակարգը: Դրա շնորհիվ ավելի քան 18 000 խաղաղ բնակիչ կարողացել է լքել Հալեպի` ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջանները», - ասել է Ռուդսկոյը: