Կոլումբիայի խորհրդարանը հավանություն տվեց FARC-ի հետ նոր պայմանագրին
ՄիջազգայինԿոլումբիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը (ստորին պալատը) նոյեմբերի 30-ին միաձայն հավանություն Է տվել Կոլումբիայի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ԿՀԶՈՒ - FARC) ապստամբական խմբավորման միջեւ կնքված հաշտության նոր պայմանագրին: Ավելի վաղ դա արել Էր Սենատը:
«130 «կողմ» եւ ոչ մի «դեմ» ձայնով նոր համաձայնագիրը հավանության Է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից: Այսպիսով, այն օրինականացված Է եւ պատրաստ Է իրագործման»,- ասված Է Twitter միկրոբլոգների ցանցում խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական Էջում:
Նոյեմբերի 24-ին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Բոգոտայում ստորագրել են կեսդարյա զինված հակամարտության դադարեցման նոր համաձայնագիր: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ առաջին պայմանագիրը մերժվեց հոկտեմբերի 2-ին կայացած հանրաքվեի արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: