Թրամփը «ցնցող տղա» Է որակել Պակիստանի վարչապետին
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է Պակիստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ նպատակ ունենալով լուծել այդ երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է վարչապետի գրասենյակը:
«Ես պատրաստ եմ եւ կցանկանայի խաղալ այն դերը, որը դուք սպասում եք ինձանից, որպեսզի առկա հիմնախիդիրների լուծում գտնենք: Դա ինձ համար պատիվ կլինի, եւ ես անձամբ պատրաստ եմ մասնակցել դրան»,- ասել Է Թրամփը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Շարիֆի հետ կայացած առաջին զրույցում:
Հաղորդագրության մեջ ասված Է, որ Թրամփը վարչապետին համարել Է «ցնցող տղա» եւ հավաստել նրա հետ անձնական բարեկամական հարաբերություններ հաստատելու ձգտումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: