ԻՊ-ն երկու թուրք զինվորի է գերեվարել
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի անդամ երկու թուրք զինվոր, ովքեր Սիրիայի հյուսիսում իրականացում են «Եփրատի վահան» գործողությունը, գերեվարվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուր քական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, որը հրապարակել է զինվորների անունները, հայտնել է, որ նրանք հետախուզում են իրականացրել, ինչի ժամանակ էլ սխալ ճանապարհով են գնացել ու ընկել են ԻՊ ծուղակը: