Սանդերսը նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ն ընթանում Է դեպի օլիգարխիա
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու սենատոր Բեռնի Սանդերսը նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ը կարող Է շարժվել դեպի օլիգարխիա, «եթե տեղի չունենա քաղաքական հեղափոխություն», տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Վերստին ու վերստին ես օգտագործելու եմ տնտեսական ու քաղաքական օլիգարխիա ձեւակերպումը: Մենք սրընթաց այդ ուղղությամբ ենք շարժվում, եթե երկրում տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»,- ասել Է Սանդերսը Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Սենատոր Բեռնի Սանդերսը նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հիմնական մրցակիցն Էր դեմոկրատներից առաջադրվելու համար պայքարում, բայց ընդունեց իր պարտությունը եւ պաշտպանեց նախկին պետքարտուղարին Ֆիլադելֆիայի համագումարում: Նա ասաց, որ պատրաստ Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նա հաղթի ԱՄՆ-ի նախագահի նոյեմբերյան ընտրություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: