Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների, Սիրիայում տիրող իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ: Էրդողանն ու Պուտինը համաձայնության են եկել Հալեպում բախումները դադարեցնելու անհրաժեշտության և քաղաքում քաղաքացիական անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ ջանքերն արագացնելու ուղղությամբ:
Նախագահները կարևորել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերութունների կարգավորումը:
Հեռախոսազրույցը հաջորդել է Էրդողանի սկանդալային հայտարարությանը, որտեղ նա խոստովանել էր, որ Սիրիայում գործողություններ է իրականացնում Բաշար Ասադի իշխանությունը տապալելու նպատակով: Հայտարարությունը լուրջ անհանգստություն էր առաջացրել ռուսական կողմում: «Հայտարարությունն իրոք նորություն դարձավ, դա շատ լուրջ հայտարարություն Է, որն ընդհանուր առմամբ չի ներդաշնակում նախորդների հետ, եւ հայտարարություն, որը չի ներդաշնակում իրադրության՝ մեր ըմբռնման հետ: Մենք, անշուշտ, հուսով ենք, որ մոտ ժամանակներս այդ մասին ինչ-որ պարզաբանումնե ր կստացվեն մեր թուրք գործընկերներից»,- լրագրողներին ասել էր ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: