Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Ինչ նշանակություն ունի սերը Հերմինե Նաղդալյանի կյանքում

Lifestyle

«Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ.  «Տարվա կին քաղաքական գործիչ է ճանաչել Հերմինե Նաղդալյանին, ինչի առթիվ  տիկին Նաղդալյանը հարցազրույց է տվել սիրո, ընտանիքի, զավակների մասին:

Նշենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը նախկինում զբաղեցնում էր Արարատի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ այժմ՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչն է։  Հերմինե Նաղդալյանն ունի 5 զավակ և չորս թոռ:

-Տիկին Նաղդալյան կանանց դերակատարությունը մեր երկրում գնալով աճում է, նրանց գործունեության ոլորտների բազմազանությունն այդ մասին է խոսում: Ըստ Ձեզ` որքանո՞վ է հայ կնոջ կերպարը լուրջ ընկալվում «տղամարդկանց աշխարհում»:

-Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել խորհրդարանական կենսագրությունս, քննարկումներից մեկի ժամանակ այդպիսի մի հարց հնչեց, թե որքանով են քաղաքականությամբ զբաղվող կանանց լուրջ վերաբերվում, իմ մոտեցումը հետևյալն էր` որքան լուրջ ենք մենք, նույնքան լրջությամբ են վերաբերվում մեզ: Եվ իսկապես այդպես է, բազում առիթներ եմ ունեցել համոզվելու դրանում: Ես կարծում եմ` յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն իր աշխատասիրությունն է, գիտելիքների հարուստ պաշարը, ինքնակատարելագործման անվերջ ցանկությունը: Այդպիսի մարդը, անկախ սեռից, անհնար է, որ հաջողության չհասնի:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը:

-Թերևս, իմ ընտանիքը և աշխատանքը, որոնց շնորհիվ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Մեծագույն երջանկություն է ունենալ լավ ընտանիք, որտեղ քեզ սիրում և հարգում են, և նույնքան կարևոր է լինել պահանջարկված աշխատանքում, զբաղվել սիրելի գործով: Եվ պետք է նշեմ, որ այդ երկու կարևորագույն արժեքները միմյանց հետ փոխկապակցված են: Եթե չունենայի լավ ընտանիք, որը մշտապես աջակցել և հասկացել է ինձ, գուցե չունենայի մյուս ձեռքբերումը` աշխատանքս, որը սիրում եմ և որից հոգեպես բավարարություն ստանում: Ես խորհրդարանում եմ արդեն հինգ գումարում, և այդ տարիների ընթացքում ձգտել եմ մշտապես ինքնակատարելագործվել, իմ համեստ ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Ասում են` երջանիկ է այն մարդը, ով առավոտյան շտապում է աշխատանքի, իսկ երեկոյան` տուն: Իմ կյանքում դա այսպես է արտահայտվում` ինձ չի բավարարում ժամանակը ոչ աշխատանքի վայրում, ոչ` տանը:

-Ո՞րն է հայ կնոջ նկարագիրը` Ձեր ընկալմամբ:

-Հայ կնոջ երակներում հոսում է իր ազգության պատմության արյունը՝ սերն ու հավատը իր հայրենիքի հանդեպ, պատասխանատվությունը, նվիրվածությունն ընտանիքին և գործին, ինտելեկտուալ բարձր կարողությունները, նրբությունն ու կանացիությունը: Հայ կինն ամեն ինչ անում է յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ: Թերևս, միայն հայ կինն է կարողանում միաժամանակ լինել լավ մայր, գերազանց կին, թիկունք, ընկեր իր ամուսնու համար և նույն կերպ նվիրվել իր աշխատանքին և հայրենիքին:

-Դուք մեծ ընտանիք ունեք.կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Դեռ երիտասարդ տարիներից եմ մեծ ընտանիք ցանկացել, երևի այն պատճառով, որ ինքս մեծացել եմ փոքր ընտանիքում: Երազել եմ իմ ընտանիքում շարունակել իմ հայրական տան գեղեցիկ ավանդույթները, որոնցից է երեկոյան պարտադիր միասին ճաշելը, որը կարծես սուրբ ժամ լիներ բոլորիս համար, ընտանիքի ժամ:
Ինձ և ամուսնուս, որ նաև իմ ընկերն է, համախոհը և աջակիցը իմ բոլոր գործերում, հաջողվեց ունենալ մեծ և ներդաշնակ ընտանիք, որը մեր ամենամեծ հարստությունն է կյանքում: Մեր հինգ երեխաները` երկու աղջիկները և երեք տղաները, կյանքի մեծագույն սերն են և երջանկության գրավականը: Ցավոք, հազվադեպ ենք կարողանում ընտանիքով հավաքվել մեկ սեղանի շուրջ, քանի որ կյանքի տեմպը փոխվել է, դժվար է հարմարացնել՝ յուրաքանչյուրն իր զբաղվածությունն ունի: Մեզ հետ են ապրում նաև իմ և ամուսնուս մայրիկները, ովքեր մեզ շատ են օգնել երեխաների խնամքի և դաստիարակության գործում, և ես ուրախ եմ, որ մեր ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր և հոգատար են մեր երեխաները:

-Ի՞նչ մասնագիտություններ են ընտրել Ձեր երեխաները:

-Ավագ որդիներս տնտեսագետներ են, նրանցից մեկն այժմ զինվորական ծառայության մեջ է, մյուսը զբաղվում է գիտական հետազոտություններով, իսկ կրտսերն ընտրել է ազգային անվտանգության ոլորտը: Աղջիկներիցս մեկն իրավաբան է, մյուսը` տնտեսագետ, նրանք ինձ հրաշալի 4 թոռնիկ են պարգևել: Իմ մեծագույն ցանկությունն է եղել փոխանցել իմ երեխաներին այն ամենն, ինչ ստացել եմ ծնողներիցս` լավ դաստիարակություն, որակյալ կրթություն, ուժեղ կամային հատկություններ և մեծ սեր: Կարծում եմ՝ սրանք են կյանքում հաջողության հասնելու և դժվարությունները հաղթահարելու ամենակարևոր գրավականները:

-Ի՞նչ նշանակություն ունի սերը Ձեր կյանքում:

-Կենսական: Մարդը չի կարող ապրել առանց սիրո, նա սիրո ծնունդ է, զգացմունքային էակ, ում համար սերը նախապայման է երջանիկ լինելու և ներդաշնակ կյանքով ապրելու համար: Եվ նույնչափ կարևոր է ինչպես սիրելը, այնպես էլ սիրված լինելը:

Բոլոր կանայք էլ ունենում են թուլության պահեր, և վստահաբար, Դուք էլ, լինելով ուժեղ կին, ունենում եք նման պահեր, ինչպե՞ս եք հաղթահարում:

-Կոկո Շանելը հրաշալի միտք ունի իդեալական կնոջ մասին. «Զսպել ինքդ քեզ, երբ վիրավորական է, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես զգում»: Աշխատում եմ այդպես ապրել, թեև հեշտ չէ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Գրեթե քսանհինգ տարի պետական, քաղաքական աշխատանքով զբաղվող մարդու երազանքը միայն հզոր Հայրենիք ունենալը կարող է լինել: Կենսագրությանս այս տարիների ընթացքում շատ ցավալի իրողությունների եմ ականատես եղել, բայց երբեք չեմ դադարել երազել հզոր Հայաստանի մասին, և այդ երազանքը կկատարվի:

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին