Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


«Կարծում եմ, որ կնոջ ուսերին շատ ծանր բեռ են դրել՝ երջանկության ողջ պատասխանատվությունը բարդելով նրա վրա». Նարինե Սուլթանյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ի՞նչն է պակասում հայ կնոջը՝ ավելի կայացած ու գնահատված լինելու համար, ինչպիսի՞ն է  ժամանակակից հայուհու նկարագիրը, որքանո՞վ է կարևոր կնոջ դերը ընտանիքի ամրության հարցում։ Այս և այլ հետաքրքիր ու կանացի թեմաների  շուրջ  BlogNews.am-ը  զրուցել է  «Նանե» հաղորդաշարի  հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ:

- Ասում են՝ կանայք բաժանվում են երեք խմբի՝ գեղեցիկներ, կարիերիստներ և պարզապես երջանիկներ: Ձեր պարագայում, կարծես, բոլորը համատեղվել է:

- Կարիերիստ բնորոշումը իմ պարագայում փոքր-ինչ չափազանցված է: Եթե նկատի ունեք աշխատասիրություն, ապա համաձայն եմ: Իմ մասնագիտությունը շատ սիրելու արդյունքում է ձևավորվել իմ կարիերան, բայց կարիերիստ երբևէ չեմ եղել: Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ: Բայց փոքր-ինչ կարիերիստի հոգեբանություն ունենալը ինձ չէր խանգարի: Ինչ վերաբերում է երջանկությանը, ասեմ, որ առհասարակ իմ տեսլականով երջանկությունը զուգորդվում է լավատեսության, փոքր բաների մեջ գեղեցիկը տեսնելու ընդունակության և ակնթարթները զգալու, ֆիքսելու և վերապրելու հետ: Երջանկության ընկալումը վերջերս մի քիչ այլ ընկալում է ձեռք բերել ինձ մոտ: Երբ հարազատներս, մտերիմներս առողջ են, խնդիր չունեն, արդեն երջանկանալու առիթ է:

Տարիներ առաջ նկարահանվում էիք ֆիլմերումխաղում էիք թատրոնում:Այսօր միայն հեռուստահաղորդավարությամբ եք զբաղվումՉե՞ք կարոտումՁեր բուն մասնագիտությանը:

- Այս հարցը իմ գրեթե բոլոր հարցազրույցների մշտական թեմաներից է: Իհարկե կարոտում եմ, բայց գիտակցում եմ, որ թատրոնը մեծ նվիրում է պահանջում, այսինքն՝ ժամանակ, էներգիա: Իմ պարագայում թատերական ինստիտուտում դասավանդումը և հեռուստատեսությունում աշխատանքը՝ գումարած իմ մայր լինելու աշխատանքը, որն ինձ համար առաջնային է տվյալ պարագայում ֆիզիկապես ժամանակ չեն թողնում թատրոնով լիարժեք զբաղվելու համար: Իսկ թատրոնը կիսատություն չի սիրում, այն պահանջում է ամբողջական նվիրում… Միգուցե, եթե այս զբաղվածությունս չլիներ, ամբողջովին նվիրվեի թատրոնի աշխատանքին և իմ դերասանի մասնագիտությանը:

- Ի՞նչ եք կարծումեթերում հայտնվելու համար արտաքինը առաջնայի՞ն է:

- Անշուշտ առաջնայինը գրագետ խոսքն է և եթերային էթիկան՝ սկսած հաղորդակցվելու մշակույթից մինչև արտաքին խնամվածություն: Կարծում եմ, որ միայն արտաքինը բավարար չէ տևական ժամանակ եթերում լինելու համար: Եթերը պահանջում է անընդմեջ աշխատանք, ինֆորմացիա և զարգացում: 

- Ձեր կերպարը կանացիությանմայրությանխնամվածության առումովէտալոնային էԴա Ձեզ պարտավորեցնու՞մ է:

- Ուրախ եմ, որ նման կերպ եմ ընկալվում, բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքն է կերտում իր կերպարը: Դա տարիների աշխատանքի արդյունք է և «պարտավորեցնող» բառը տվյալ պարագայում կարելի էր փոխարինել մեկ այլ բառով, օրինակ՝ ապրելակերպ: Բայց, անշուշտ կենցաղում շպարի և հագնվելու ոճի առումով ես բավականին հանգիստ եմ և գտնում եմ, որ առօրյան պետք է կտրուկ տարբերվի բեմական և հեռուսատեսային կերպարից:  Բնականաբար, հեռուստատեսային աշխատանքը պահանջում է մաքսիմալ խնամվածություն, և ցանկացած ոք, ով գտնվում է տեսախցիկից այն կողմ, պետք է առավելագույնս հաճելի մատուցի իրեն:

Մի փոքր խոսենք ընտանեկան երջանկության Ձեր բանաձևի մասին:Ինչպիսի՞ն պետք է լինի կինըորպեսզի երջանիկ լինի ընտանիքը:

- Բազմիցս խոսվում է ընտանիքում կնոջ դերի մասին. կինը ընտանիքի խաղաղ մթնոլորտի երաշխավորն է, երջանկություն ստեղծողը և պահպանողը, կարող եմ շարունակել մտքերը, բայց կարծում եմ, որ կնոջ ուսերին շատ ծանր բեռ են դրել՝ երջանկության ողջ պատասխանատվությունը բարդելով նրա վրա: Իրականում, եթե խոսում ենք ընտանիքի, հարաբերությունների մասին, ապա ընտանեկան երջանկությունը կառուցվում է կին-տղամարդ առողջ փոխհարաբերությունների հիմքում, այլ ոչ թե մասնավորապես հայ կանանց գերզսպվածության, գերհանդուրժողականության և ամեն ինչի վրա աչք փակելու հորդորների մեջ: Տղամարդկանց դերը ընտանիքի մթնոլորտի պահպանման գործում պակաս կարևոր չէ, և նրանք նույնպես պետք է էմոցիոնալ ջանքեր գործադրեն կնոջը նոր իմպուլսներ տալու համար: Երբ ընտանիքներում այդ գիտակցությունը կա, ընտանիքը կարելի է համարել առողջ և ամուր:

- Ձեր դուստրը՝ Միլան, արդեն 6 տարեկան է ու հավանաբար հասցրել է Ձեզզարմացնել իր հարցերովԿա՞ մի հարցորին դժվարացել կամ դժվարանում եքպատասխանել:

- Առհասարակ, աղջիկս ամեն օր է ինձ զարմացնում իր հարցերով և սուր արտահայտված հումորով, և դա ինձ ուրախացնում է, որովհետև հումորը շատ եմ կարևորում մարդկանց մեջ: Վերջերս հասկացա, որ աղջկաս հարցերը ինձ շատ մտածելու տեղիք են տալիս: Ուզում եմ, որ իմ պատասխաններն առավելագույնս օգտակար լինեն և սպառիչ: Գուցե դա նրանից է, որ հասուն տարիքում եմ մայրացել և ամեն ինչին գիտակցաբար եմ մոտենում: Եթե 18-20 տարեկանում մայրանայի, երևի թե այսպես չսևեռվեի իմ ճիշտ պատասխանների վրա:

- Երբ կինն ու տղամարդը ներդաշնակ միություն են ունենում, նման ընտանիքում երջանիկ երեխաներ են մեծանում: Ձեր ընտանիքում առայժմ մեկ բալիկ է: Չե՞ք մտածում երկրորդ երեխայի մասին: 

- Մտածում եմ:

- Նկարահանումներհարցազրույցներեթերդրա հետ մեկտեղ՝ երեխայիխնամք ու դաստիարակությունընտանեկան հոգսերԱրդյոք դժվա՞ր չէ ապրելայս ռիթմով:

- Ինձ համար ռիթմի մեջ լինելը ապրելակերպ է: Ասեմ ավելին՝ ինձ անընդհատ պետք են նոր լիցքեր: Դժվար չէ իհարկե ապրել այս ռիթմով, եթե սիրում ես այդ ռիթմը: Ինձ վրա նկատել եմ՝ որքան զբաղված եմ, այնքան շատ եմ հասցնում օրվա ընթացքում:

- Ձեր հաղորդումը ժամանակակից կնոջ մասին էԻ՞նչ եք կարծումի՞նչ էպակասում մեր հայուհիներին լիարժեք, գուցե  էմանսիպացված ու իսկապեսկայացած լինելու համար: Նկատի ունեմ կամային ինչ-որ որակներ կա՞նորոնքմեր կանայք վախենում են դրսևորել կամ ուղղակի չունեն դրանք:

- Նախ՝ չէի ուզենա, որ հայ կանայք էմանսիպացված լինեին, կուզենայի, որ լինեին առավել արժանապատիվ, գիտակից և ճիշտ կարողանան դրսևորել իրենց առաջնահերթությունները և իրենց կանացի սկիզբը չկորցնեն: Այժմյան սերունդը, ի տարբերություն ավանդական կանանց, տարիներով ձևավորված հանդուրժող և համբերատար իմիջի, գիտի, թե ինքն ինչ է ուզում: Իհարկե, հանդուրժող և համբերատար լինելը դրական որակներ են, բայց ոչ ինքնաոչնչացման գնով: Ես համարում եմ, որ հայ կինը առանձին տեսակ է և իր վրա մի շարք ֆունկցիաներ վերցնելով՝ արժանի է հարգանքի և գնահատանքի: Կարծում եմ, որ մեր կանայք բավանաչափ չեն գնահատվում իրենց ջանքերի և հոգեկան ներդրումների դիմաց, մեր կանայք հասցնում են համատեղել ընտանիքը, կենցաղը, աշխատանքը, ամուր կանգնած են ամուսնու թիկունքին, երեխաների կողքին մինչև վերջ: Համոզված եմ, որ  այլազգի կանայք այսքան նվիրում և էմոցիոնալ ջանքեր չեն գործադրում իրենց ընտանիքի ամրությունը պահպանելու համար: Կուզենայի, որ մեր տղամարդիկ արժևորեին հենց հայ կնոջ տեսակը:

 Եվ ամենավերջում, պլաններոր ունեք մոտ ապագայի համար:

 - Պլաններ իհարկե ունեմ, բայց գտնում եմ, որ դրանց մասին պետք է խոսել դրանց իրագործումից հետո:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ հաղորդավարուհու անձնական արխիվից

Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ