ՔՊ, ԼՀ և «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության համաձայնություն են ձեռք բերել
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Նման հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Ժառանգություն» կուսակցությունները քննարկումներ էին սկսել առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: