Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Տեղի ունեցավ Հովիկ Հովեյանի ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը

Բանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և հեղինակի վերջերս հրատարակված «Руины Ноября» /«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 

«Ջերմորեն շնորհավորում եմ ծննդյան 60-ամյակի առթիվ: Դուք մեր գրականության ճանաչված ներկայացուցի չներից եք:

Գնահատելի է Ձեր ավանդը հայ մշակույթի զարգացման գործում: Մաղթում եմ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը:

Երեկոյին ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ, որտեղ բանաստեղծն ինքն է պատմում Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում անցկացրած կյանքի ամենաիրական հատվածի` մանկության, դեպի Սասուն ձգվող իր արմատների, հոր` գրող Վաչագան Հովհաննիսյանի և այլ մեծանուն արվեստագետների ու մտավորականների մասին, ովքեր անջնջելի հետք են թողել բանաստեղծի կյանքում:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորեց բանաստեղծին և նախարարության կողմից բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության տնօրեն Հովիկ Հովեյանին ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց պատվոգրով և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

«Հովիկ Հովեյանն այն մարդկանցից է, որն, աշխատելով հանրային պետական հեռուստառադիոընկերությունում, մշակութային կյանքի մի մասն է եղել: Լինելով գլխավոր խմբագիր՝ ներկայացրել է արվեստի բոլոր ճյուղերը և իր մասնակցությունն ունեցել որպես սցենարիստ, բանաստեղծ, երգիչ: Շնորհավորում եմ նրան՝ մաղթելով լավագույնը»,- ընդգծեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Երեկոյի ընթացքում ընթերցվեցին բանաստեղծի ստեղծագործություններ և ելույթներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը, «Գևորգ Դաբաղյան և ընկերներ» դուդուկահարների անսամբլը: Դահլիճը լեփ-լեցուն էր և բուռն էր արձագանքում բոլոր կատարումներին:

«Գրքի թարգմանիչը Անահիտ Ղազարյանն է: Երկար ենք աշխատել և արդյունքում տպագրել այս փոքրիկ գիրքը:

Հույս ունեմ, որ ռուսալեզու ընթերցողին այն դուր կգա: Վերնագիրը բանաստեղծությանս տողերից մեկն է՝ «Նոյեմբերի ավերակը». այդպես եմ անվանել, քանի որ ըստ իս՝ աշխարհը վերակառուցվել է ավերակների վրա, մարդը վերակազմակերպվել է իր տոհմի ավերակների վրա, սերը նույնպես ավերակների վրա է, երկիր մոլորակը ևս»,- ասաց հեղինակը և հավելեց, որ հոբելյանական միջոցառումն ընկալում է իբրև հաշվետվություն և կարծում, որ խստապահանջ ընթերցողները կընդունեն այն:

Հովիկ Հովեյանը 1973 - 1978 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, աշխատել է Հայաստանի հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում, եղել հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ 1991 թվականից ՀԳՄ անդամ է: 2009 թվականից Երևանի «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի տնօրենն է::

Հեղինակել է տասնչորս բանաստեղծական ժողովածու, բազմախոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ, նրա տեքստերով գրվել են խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ։ Իրանում թարգմանվել և պարսկերեն հրատարակվել է Հ.Հովեյանի «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն։ 2015 թվականին լույս է տեսել Հովիկ Հովեյանի «Անժամանակություն» բանաստեղծությունների ժողովածուն:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»