1600 իրաքցի մարտիկ է սպանվել ԻՊ-ի դեմ պատերազմի ողջ ընթացքում
ՄիջազգայինԻրաքյան «փեշմերգա» զորամիավորման 1600 մարտիկ է սպանվել` 2014-ի հունիսին երկրի տարածքի մեծ մասի` «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ հայտնվելուց ի վեր:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը`վկայակոչելով «փեշմերգայի» պաշտոնական ներկայացուցչին:
«Փեշմերգայի» խոսնակը ավելի վաղ հայտնել էր գործակալությանը, որ այդ այդ ցուցանիշը գրանցվել է հոկտեմբերի 17-ին մեկնարկած Մոսուլի ազատագրմանն ուղղված ռազմական արշավից հետո, սակայն ավելի ուշ հստակեցրել է, որ խոսքը 2.5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունների մասին է:
«ԻՊ-ի դեմ պայքար սկսելուց ի վեր, այսինքն` 2014-ի հունիսից, մինչև 2016-ի նոյեմբերի 30-ը նահատակների ընդհանուր թիվը կազմել է 1614 մարդ, իսկ վիրավորներինը` 9515: