Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԻՊ-ին
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական օդուժը «Եփրատի վահան» գործողության շրջանակում ԻՊ դեմ հարվածներ է հասցրել Բզագահ և Սուլֆանիյահ շրջաններում` ոչնչացնելով խմբավորմանը պատկանող 3 շենք և երկու զինված մեքենա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: