Մենք ոչինչ չենք կորցնելու, որովհետև այնքան բան ենք կորցրել, որ էլ ոչինչ չունենք կորցնելու: Հիմա պետք է մտածել շահելու մասին: Այս մասին, Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հետևանքների վերաբերյալ, ORER.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով` այժմ պետք է մտածել շահելու մասին. «Շահելու տարբերակ կա. եթե Հայաստանի կառավարող դասակարգը կարողանա վերադասավորվել և մակարդակ ապահովել, գոնե Պուտինի ինտելեկտուալ և հայրենասեր թիմին մոտ թիմ ձևավորել, այդ դեպքում հնարավոր է շահել: Առաջինն` անվտանգությունն ապահով կլինի, երկրորդը` Ռուսաստանն ու երկու երկրները մեկուսացման ժամանակ վերսկսել են երկիրը արդիականացնելու քաղաքականությունը: Այդ արդիականացման քաղաքականության մեջ Հայաստանը կարող է ունենալ իր մեծ մասնաբաժինը: Ուրեմն ձեռտնու է, եթե օգտնվեք, իսկ կօգտվենք, թե ոչ` կախված է այն մարդկանցից ովքեր ուղեղ ունեն կամ չունեն»: Քաղաքագետը նաև նշեց, որ մեծամասնություն ապահովող կուսակցությունները` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է փոխեն իրենց թիմերը, որովհետև այժմ ինտելեկտուալ մարդկանց պակաս կա: Ինչ վերաբերում է մշակութային անվտանգությանը, Լևոն Շիրինյանի կարծիքով` անհրաժեշտ է մշակութային անվտանգության հայեցակարգ մշակել, որովհետև Ռուսաստանն այս պայմաններում պատրաստ է մշակութային ներխուժման. «Սա պիտի լինի անկախության համար կռիվ և սա պարտադիր է դառնում հենց հիմա»: