Յունկերը հորդորել է Էրդողանին չմեղադրել Եվրամիությանը
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ կատարած այցելության ժամանակ խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ Թուրքիան ունի Եվրոպայի կարիքը` Յունկերն անդրադարձել է փախստականներին հետ ընդունելու վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ կնքած համաձայնագրին`ասելով. «Թուրքիան հետ ընդունման համաձայնագիրը չի չեղարկելու»:
Խոսելով Էրդողանի կողմից հնչեցվող մեղադրանքների մասին` Յունկերը նշել է. «Էրդողանը պետք է դադարեցնի մեզ մեղադրել այն հարցում, որ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանում առանց վիզայի մեկնել Եվրոպա: Եթե Թուրքիան չի կատարում Բրյուսելի պահանջած 72 չափանիշները, դրա պատասխանատուն մենք չենք»: