Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունը Հալեպի արևելյան շրջանների 60 տոկոսի նկատմամբ
ՄիջազգայինՍիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջանների երկու երրորդ մասը, որը գտնվում էր ապստամբների վերահսկողության տակ անցել է երկրի կառավարական զորքերի տիրապետության տակ, երբ վերջիններիս հաջողվել է ևս մեկ թաղամաս գրավել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս տվյալները հաղորդել են Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտորդական կենտրոնից: Նրանց տեղեկություններով` ներկայում բացվել է կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքները և Հալեպի օդանավակայանը կապող ուղին:
Արևելյան Հալեպի հատվածները, որոնք գտնվում էին ապստամբ ուժերի վերահսկողության տակ, կառավարական զորքերն ազատագրել են անցյալ երեք շաբաթերի ընթացքում:
Հաղորդվում է, որ շուրջ 250 000 մարդ շրջափակման մեջ է գտնվում քաղաքի պաշարված շրջաններում:
Նախորդ օրերին հաղորդվում էր, որ այդ շրջաններից հաջողվել է երեք տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերել: