Մոսկվա-Կալինինգրադ գնացքից 16 թունավորված դեռահասների են հոսպիտալացրել
ՄիջազգայինՌուսաստանի Սմոլենսկ քաղաքում հոսպիտալացրել են 16 դեռահասների, որոնք երթևեկում էին Մոսկվա-Կալինինգրադ երթուղով ընթացքող գնացքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով Մոսկովյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության հաղորդագրությունը:
Վարչության տվյալներով` 11-17 տարեկան երեխաներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք: Նրանց մոտ սուր աղիքային վարակի ախտանիշեր են հայտնաբերվել: Եվս 5 դեռահասների որոշել են չհոսպիտալացնել:
79 մարդկանցից կազմված խմբում երեխաները վերադառնալիս են եղել մայրաքաղաքում անցկացված էքսկուրսիայից: Նրանք բոլորն ապրում և սովորում են Կալինինգրադում:
Տրանսպորտային վարչությունը միջադեպի առնչությամբ նախաքննություն է սկսել: