Սահակաշվիլին առաջարկել է զրո հանդուրժողականություն կրիմինալի հանդեպ
ՄիջազգայինՕդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկել է Ուկրաինայում կրիմինալի հանդեպ հանդուրժողությունը զրոյական դարձնել: Այս մասին հաղորդում է ուկրաինական 24-րդ ալիքը:
«Հասարակությունը պարտավոր է պաշտպանել իր պաշտպաններին: Վրաստանում մենք գնդակահարում էինք բանդիտներին, որոնք հարձակվում էին քաղաքացիների եւ ոստիկանների վրա, մինչեւ խիստ կարգ հաստատեցինք»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Նա հիշեցրել է, որ երբ ղեկավարում էր Օդեսայի մարզը, ՆԳՆ-ի մարզային կառույցի ղեկավար Լորտկիպանիձեին հանձնարարված էր արտակարգ դրության ժամանակ անհապաղ կրակ բացել: