Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Վթարի պատճառն անձրևներն են եղել, որոնց հետևանքով էլ ճանապարհները սայթաքուն են դարձել: Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանն աշխատանքային այցով մեկնում էր Գյումյուշխանե քաղաք: Վթարի հետևանքով 3 ոստիկան զոհվել է, 33 մարդ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից: