Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնանում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ հարսանիքը կլինի հենց պատգամավորի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 25-ին: Նաիրա Կարապետյանի ընտրյալը 37-ամյա Գարի Սնխչյանն է, նա ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, աշխատում է «Ֆուռնիվուդ» ընկերությունում՝ որպես ներմուծման բաժնի պետ:
Պսակադրության արարողությունը կկայանա Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, նորապսակների օծման արարողությունն անցկացնելու է Պարգեւ Սրբազանը: Եկեղեցու արարողությունից հետո տոնախմբությունը կշարունվկի այնտեղ ռեստորաններից մեկում, հայաստանյան քաղաքական էլիտայից հրավիրվածներ չկան, երիտասարդները ցանկացել են նեղ, ընտանեկան միջոցառում անցկացնել: Հարսանիքից հետո մեկ շաբաթ նորապսակները կմնան ԼՂՀ-ում, հետո կվերադառնան Երեւան: