Սաուդիան Արաբիան 15 մարդու է մահապատժի դատապարտել` Իրանի օգտին լրտեսություն անելու համար
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան առնվազն 15 մարդու է մահվան դատապարտել երկրի ռազմական գաղտնինքներն ու ազգային անվտանգության տեղեկություններն Իրանին հաղորդելու համար:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, լրտեսների մեծամասնությունը աշխատելիս է եղել թագավորության ռազմական, դիվանագիտական և տնտեսական ոլորտներում: Սաուդական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ` այս որոշումը կայացրել է Էր-Ռիադի Մասնագիտացված քրեական դատարանը:
Մեղադրյալները «Իրանական լրտեսական ցանցի» անդամներ են, որն առնվազն 32 անդամ ունի` 30 սաուդացիներ, 1 աֆղան և իրանցի: Նրանց ձերբակալել էին 2013-ին:
Նրանցից 2-ին արդարացրել են, 15-ին 6 ամսից մինչև 25 տարվա ազատազրկման են դատապարտել, իսկ մյուս 15-ին` մահվան դատապարտել: