«Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության գումարտակներն ուղարկվում են Սիրիա. «Իզվեստիա»
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարարության «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության երկու գումարտակների զինծառայողները, գումարտակներ, որոնք տեղաբաշխված են Չեչնիայի Հանրապետությունում, մեկնելու են Սիրիա՝ պահպանելու Հմեյմիմ ավիաբազան: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, դեկտեմբերի 8-ին այս մասին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության իրազեկ աղբյուրներ:
Հրատարակության տվյալներով՝ «Վոստոկը» եւ «Զապադը» զինվորական ոստիկանության գումարտակների են վերակազմվել եւ Սիրիա ուղարկման պատրաստվել նոյեմբերի վերջին:
Ինչպես նշված Է, «մինչեւ դեկտեմբերի վերջը երկու զորամասերն Էլ կավարտեն ծավալումը եւ ձեռնամուխ կլինեն արաբական հանրապետությունում ռուսական օբյեկտների պահպանությանը»: Ինչպես գրել Է «Իզվեստիան», «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության գումարտակներն ստեղծվել են 2003 թվականին: Հրատարակությունը նշում Է, որ այս գումարտակները «երկար ժամանակ համալրվում Էին առավելապես չեչեն ազգության զինծառայողներով, ինչի համար Էլ ստացել են «հատուկ նշանակության չ եչենական ուժեր» ոչ պաշտոնական անվանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: