Արցախի նախագահը հանդիպել է տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների հետ
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել տարածքային կառավարման ոլորտի պատասխանատուների եւ վարչակազմերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: