Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան


Լիա Զախարյան. «Անտանելի է, երբ աղջիկներն օգտագործում են «ախչի», «հորս արև» և «ազիզ» բառերը»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ի՞նչ հետաքրքրություններ ունի ժամանակակից հայ երիտասարդությունը, ի՞նչ են հասկանում հայ աղջիկները նորաձև լուք ասելով, ինչպե՞ս փոքր քաղաքից գալ մեծ քաղաք ու դառնալ դերասանուհի․ այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ BlogNews.am-ը հարցազրույց է ունեցել մեր էկրանների ամենախոստումնալից երիտասրադ դերասանուհիներից մեկի՝ Լիա Զախարյանի հետ.

 

-Լիա Ինչո՞վ ես հիմա զբաղված.

-Քանի որ սովորում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ներկա պահին քննաշրջանի մեջ եմ, բացի դրանից՝ նոր բեմադրության ենք պատրաստվում, իսկ մոտ ապագայում նաև կնկարահանվեմ նոր սիթքոմում, որը եթերում կլինի մեկ շաբաթից:

 

-Դու այն դերասանուհիներից ես, ում հետևում են հատկապես դեռահասները: Երևի դա նրանից է, որ քո դերերդ հիմնականում թիթիզ, fashion-աղջկա կերպարներ են: Իսկ իրականում՝ ի՞նչ ես հասկանում նորաձևություն ասելով:

 -Նորաձև ասելով հասկանում են ներկայանալի տեսք ունենալ: Երևի իմ fashion-աղջկա կերպարը նաև ձևավորվել է նրա համար, որ շատ հաճախ եմ իմ անձնական սոցէջեր տարբեր լուքերով լուսանկարներ ներբեռնում: Իսկ իրականում՝ դա ոչ թե թիթիզանալու նպատակով եմ անում, այլ համագործակցում եմ ֆեշն-դիզայներ Ալիսա Հարությունյանի հետ և նրա համար արված ֆոտոշութերից լավագույն կադրերով նաև իմ էջերում եմ կիսվում:

-Նորաձև ու ոճային լինելու համար ինչն է առաջնային՝ ճաշակը՞, թե՞ գումարը

-Գումարը բացարձակ կապ չունի: Եթե դու ունես ճաշակ, գիտակցում ես՝ ինչ է քեզ պետք, ինչ լուք ես  ուզում վերջնական արդյունքում ստանալ, դու կարող ես մտնել ամենամատչելի գներով ցանկացած խանութ, գնել այնտեղից քեզ անհրաժեշտ մի քանի բան, հետո համադրել դրանք քո ունեցածի հետ ու ստանալ շատ թարմ ու նորաձև տեսք: Ինքս շատ հազվադեպ եմ թանկարժեք խանութներից հագուստ գնում ու երբեք չեմ կարևորում՝ բռենդային է հագուստը, թե՞ ոչ:

 

-Ժամանակակից տղաներն ու աղջիկները: Ինչ առավելություններ ու թերություններ  ունեն նրանք: 

-Ժամանակակից երիտասարդության միակ առավելությունն այն է, որ նա լավ ինֆորմացված է: Հիմա   զարգանալու, ինքնակրթվելու համար հնարավորություններ շատ կան՝ համացանց, գերզարգացած հեռուստատեսություն, գրականություն: Նաև արտասահմանի հետ շփումն է հիմա շատ: Իսկ բացասականից կասեմ, որ տղա-աղջիկ փոխհարաբերություններն են մի տեսակ անվստահելի դարձել: Տղաներն աղջիկներին չեն վստահում, աղջիկներն էլ ՝ փախադարձաբար:

-10 տարի առաջ 25 տարեկանը բոլորած աղջկա միակ մտահոգության թեման ամուսնանալն էր: Հիմա աղջիկները  այդ մասին, կարծես, սկսում են մտածել 30-ից հետո: Այդպե՞ս է:

-Այդպես է: Ժամանակակից աղջիկների համար հիմա կարևոր մի բան կա. ամուսնությունից առաջ կայանալ: Սա նաև նրանով է պայմանավորված, որ հիմա հնարավորություններն են  շատացել: Տղաների ընտրության հարցում էլ ժամանակակից աղջիկները շատ բծախնդիր են ու երկար են փնտրում իրենց միակին, ում հետ կյանք կկապեն: Ահա այս ամենի արդյունքում էլ ամուսնության տարիքը հասնում է մոտ 30-ին:  

Ցանկացած աղջիկ էլ գիտակցում է, որ ամուսնությունից հետո իր կյանքը փոխվելու է՝ նոր կարգավիճակ, նոր պարտականություններ, նոր ընտանիք, որտեղի դրվածքին հարմարվել է պետք: Կարծում եմ շատ աղջիկներ էլ հենց այս ամենը հետաձգելու համար են ուշացնում իրենց ամոսնության հարցը:

-Լավ լուսանկար ներբեռնել համացանց ու վերջ՝ օրը կայացել է. այսպես է մտածում  համացանցում «ապրող» աղջիկների մի ստված հատվածը: Ծանոթներիդ մեջ այսպիսինները շա՞տ են:

-Շատ են: Ամեն անգամ ինստագրամ մուտք գործելով միանգամից «որոնում» դաշտն եմ նայում, ու անկեղծ, զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ նկարներ են ներբեռնում շատ աղջիկներ: Ուտելիք, հագուստ, սելֆի-բելֆիներ... չեմ հասկանում այդ ամենի իմաստը, նպատակը:  Անկեղծ եմ ասում՝ տհաճ է: Այլ բան է, եթե լուսանկարներով փորձես ներկայացնել քո առօրյան, նորաձև տեսքը կամ ինչ-որ միջոցառում, բայց երբ հայ աղջիկը բելֆի է ներբեռնում համացանց՝ սա արդեն իրոք չափազանց է: Տղաները երբեք լուրջ չեն վերաբերվի նման աղջիկներին: Դա տղա գրավելու ձև չէ:

-Ծնվել, մեծացել ես Գորիսում: Բա՞րդ էր  քեզ Երևան բերող ճանապարհը:

-Անգլերենս բարձր մակարդակի հասցնելու համար մայրս դեռ ութերորդ դասարանից ինձ ամիսը մեկ անգամ Երևան էր բերում: Մեծ քաղաքն ինձ միանգամից էր գրավել: Հետո ընդունվեցի Բրյուսով ու մամայիս հետ եկա Երևան: Մամաս միշտ հետս է եղել, երևի դրա համար էլ դժվարություններ այդքան էլ չեմ ունեցել:

-Բառեր, որոնք երբեք չես օգտագործում քո խոսակցականի մեջ:

-Անտանելի է,  երբ աղջիկները օգտագործում են «ախչի»,  «հորս արև» և  «ազիզ»  բառերը: Իրոք գռեհիկ է: Կանացիությունը պակասում է ժամանակակից աղջիկների մեջ և խոսքը  բոլորովին էլ արտաքինի մասին չէ: Չգիտեմ ինչ է դա՝  դաստիարակության պակաս, թե համացանցի ազդեցություն, որտեղ էմոցիաներ պետք չեն, դու ուղղակի գրում ես բառեր: Իսկ կինը առաջին հերթին պետք է առանձնանա իր կանացիությամբ, հեզությամբ...հայացքով՝ վերջապես:

 

-Մեծացել ես ավանդական հայկական, գորիսեցու ընտանիքում: Հայրդ ինչպե՞ս վերաբերվում  քո մասնագիտությանը:

-Սկզբում՝ ոչ մի կերպ չէր հարմարվում, իսկ հիմա արդեն հարմարվել է, մեկ –մեկ էլ հացրնում է, հետաքրքրվում է գործերիցս: Ասում են, որ էկրանին ինձ տեսնելիս էլ գոհ ժպտում է, բայց բան չի ասում)): 

-Եթե ընտրության առաջ լինես՝ ընտանիք կամ մասնագիտություն, ո՞րը կընտրեիր

-Կար մի շրջան, երբ ես ընկեր ունեի: Սիրահարված էի այնքան, որ եթե նա պահանջեր, որ չնկարահանվեմ, ես այդպես էլ  կանեի: Բայց նման բան չկար: Հակառակը՝  նրան դուր էր գալիս այն, ինչով ես զբաղվում եմ:  կարծում եմ՝ հետագայում էլ նման խնդիրներ չեն լինի իմ կյանքում: Իսկ եթե լինի՝ հավանաբար ընտանիքը կընտրեմ: Ես շատ եմ ուզում ունենալ գեղեցիկ, հայկական ընտանիք, իսկ ամուսինս անպայման հայ պետք է լինի:

 

-Խոսքերիցդ հասկացա, որ քո սիրո պատմությունը անցյալում է: Այդպե՞ս է: 

-Այդպես է: Պարզապես իրար չհասկացանք, չստացվեց, բայց իմ մասնագիտությունը բոլորովին կապ չուներ այստեղ:

-Եվ ամենավերջում՝  ինչպե՞ս ես քեզ պատկերացնում  20 տարի անց

-Երազում եմ այդ պահի դրությամբ լինել երկրագնդի ¼-ը շրջած, ռուսական շոուբիզնեսում հաստատված  և այնքան հարուստ, որ կարողանամ լուրջ  բարեգործությամբ զբաղվել: Նորից եմ կրկնում՝ երազում եմ... իսկ երազանքները մեզ ստիպում են  շատ աշխատել՝ դրանք իրականություն դարձնելու համար:

հարցազրույցը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ դերասանուհու անձնական արխիվից

«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYT