Հունաստանը հրաժարվել է Թուրքիային հանձնել երկրից փախած ևս երկու զինվորականի
ՄիջազգայինՀունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի պահանջը` վերադարձնելու ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրից փախած զինվորներից ևս երկուսին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը:
Ավելի վաղ դատարանը կայացրել էր ևս երկու որոշում` վճռելով Թուրքիային հանձնել Հունաստան փախած 8 զինվորներից երեքին, իսկ մյուս երեքի գործով դատարանը մերժել էր թուրքական կողմի հայցը:
Թուրքիայում հուլիսի 15-ին ձախողվածռազմական հեղաշրջման փորձից հետոապօրինի ճանապարհով 8 թուրք զինվորուղղաթիռով փախել էին ՀունաստանիԱլեքսանդրուպոլիս քաղաք : Երկրի տարածք մուտք գործելու հիմնավորմամբ դատարանըթուրք զինվորներին դատապարտել էր երկուամիս ազատազրկման:
Թուրքիան պահանջել էր անմիջապես իրեն հանձնել բոլոր ութ զինվորներին: