ԱՄՆ-ում ճանապարհին կուտակված ձյան և մերկասառույցի հետաևանքով 40 մեքենաներ են բախվել իրար. 3 մարդ զոհվել է
ՄիջազգայինԱՄՆ-ի Լիվինգստոն շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել` 40 մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով 3 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Fox 2 հեռուստաալիքը, դեպքի վայր ժամանակ փրկարարները փորձում են դուրս բերել իրենց մեքենաներում արգելափակված մարդկանց: Նշվում է, որ մեքենաներից մի քանիսը շրջվելով հայտնվել են իրար վրա:
Խոշորագույն ավտոճանապարհային պատահարի պատճառը, ինչպես հաղորդվում է, ձյունն ու ճանապարհին առաջացած մերկասառույցն է: Փրկարարները տեղեկացրել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Ներկա պահին ճանապարհը փակ է: