Ռազմական գործողությունները Հալեպում դադարեցվել են. Սերգեյ Լավրով
ՄիջազգայինՍիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները Արևելյան Հալեպում` քաղաքից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար:
ТАСС գործակալության փոխանցմամբ`այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
«Այսօր Արևելյան Հալեպում դադարեցվել են սիրիական բանակի ռազմական գործողությունները, քանի որ իրականացվում են հերթական խոշորագույն աշխատանքները քաղաքից խաղաղ բնակիչներին դուրս բերելու ուղղությամբ, ովքեր ցանկանում են հեռանալ Հալեպից: Այդ երթուղու երկարությունը 5 կմ է ձգվում», - ասել է ռուս նախարարը:
Նախարարը հավելել է, որ ՌԴ և ԱՄՆ զինվորականներն ու դիվանագետները դեկտեմբերի 10-ին հանդիպելու են Ժնևում` Հալեպում տիրող իրավիճակը քննարկելու համար: