Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ղրղզական Հանրապետություն
ՔաղաքականՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղզական Հանրապետություն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատ ակազմից:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի և Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: