ԵԱՀԿ-ն աշխատանքներ է տանում ԼՂ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների մշակման շուրջ
ՔաղաքականԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների մշակման մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խնդրին Զանիերն անդրադարձել է Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում:
«ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ուսումնասիրող համակարգերի մշակման շուրջ»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: