Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 72-րդ նիստի աշխատանքներին
ՔաղաքականՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 72-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող շուրջ մեկ տասնյակ հարցեր: