Ուրուգվայում պայթյունի վտանգի պատճառով տարհանում են «Թրամփ» աշտարակը
ՄիջազգայինՈւրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում տարհանվում է կառուցման փուլում գտնվող «Թրամփ» աշտարակը, որը նախատեսված է լյուքս դասի բնակարանների համար:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, տարհանման պատճառը այնտեղ տեղադրված ռումբի մասին տեղեկությունն է անհայտ աղբյուրից:
«Դեռևս տեղեկությունը չի հաստատվել և ոչինչ չի պատահել», - հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Անդերսոն Ֆերեյրոն:
Հաղորդվում է, որ ռումբի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով օրվա կեսին, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու զինվորականները: