«Ձեր նշած, այսպես կոչված, «լուրը», իհարկե, չի կարող իրականության հետ որևէ աղերս ունենալ». Հովիկ Աբրահամյան
ՔաղաքականՕրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչ պաշտոնից հեռանալը սեփականաշնորհել է հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է Վայոց ձորում:
Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար Orer.am-ի լրագրողը զանգահարեց Հովիկ Աբրահամյանին, ով փոխանցեց, որ դրանք ստահոդ լուրեր են և չեն համապատասխանում իրականությանը:
«Ես ցավում եմ, որ լրատվամիջոցների մի մասը շարունակում է տուրք տալ էժանագին սենսացիաներին և հրապարակում են ստահոդ լուրեր: Իսկ Ձեր նշած, այսպես կոչված, «լուրը», իհարկե, չի կարող իրականության հետ որևէ աղերս ունենալ»,- ասաց նախկին վարչապետը: