Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս կես տարով
ՄիջազգայինՖրանսիայի կառավարությունը երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը ցանկանում է երկարաձգել ևս կես տարով` մինչև 2017-ի հուլիսի 15-ը: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը:
Վարչապետի խոսքով` արտակարգ ռեժիմի երկարաձգումը պայմանավորված է երկրում հաջորդ տարվա գարնանն անցկացվելիք խորհրդարանական և նախագահական ընտրություններով:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը կառավարության առաջարկը կքննարկի դելտեմբերի 13-ին, իսկ Սենատը` դեկտեմբերի 15-ին:
Արտակարգ դրությունը երկրում սահմանվել է 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 130 մարդ էր զոհվել, այդ թվում` 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը: