Կանադայում կոչ են արել պատասխանատվության ենթարկել Բաքվին` Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու համար
ՄիջազգայինԿանադայի Հայ դատի հանձնախումբը ոգեկոչել է Ադրբեջանի կողմից Ջուղայի հին հայկական գերեզմանատան ավերման 11-րդ տարելիցը` Կանադայի կառավարությանը կոչ անելով հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության կոթողները համակարգված ոչնչացնելու համար պատասխանատվության կանչել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Horizon Weekly պարբերականը:
2005-ի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի կառավարությունն սկսել է հնագույն հայկական քաղաքի` Ջուղայի գերեզմանատան ու խաչքարերի վերջնական ոչնչացումը, որը հանգեցրել է 6-17-րդ դարերում ստեղծված 10 000 խաչքարերի կործանմանը:
Խաչքարերը ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես հայ ժողովրդի մշակութային և կրոնական նշանակալի ժառանգություն և այն ընդգրկել ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում` կոչ անելով պաշտպանել դրանք: