ՕՊԵԿ-ում նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել
ՄիջազգայինՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ և նավթ արդյունահանող այլ երկրներ, որոնք կազմակերպության անդամ չեն հանդիսանում, Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանման ծավալները:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին հայտնել է բանակցություններին ներկա պատվիրակներից մեկը:
Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները պայմանավորվել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել օրական ավելի քան 600 000 բարելով:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՕՊԵԿ-ի անդամները նոյեմբերի 30-ին ևս պայմանավորվել էին 2017-ի հունվարից կրճատել նավթի արդյունահանումը օրական 1.2 մլն բարելով: