Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Ինչ է կարելի անել և ինչ չի կարելի անել, եթե երխան ջերմում է. 7 ոսկե կանոն

Lifestyle

Բարձր ջերմությունը ոչ միշտ է շատ վատ: Եթե մարդը ջերմում է, ապա նրա օրգանիզմը փորձում է պայքարել վարակների դեմ: Սա օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, որն օգնում է պայքարել վիրուսների դեմ:

1. Որ դեպերում և ինչպես է պետք իջեցնել երեխայի մարմնի ջերմաստիճանը:


Երեխայի ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 39°C -ից բարձր է: Հարկավոր է իջեցնել մինչև 38.9°C (հետանցքային) (թևատակերում՝ 38.5°C): Որպես ջերմիջեցնող հարկավոր է օգտագործել պարացետամոլ ու իբուպրոֆեն, սակայն ոչ մի դեպքում չօգտագործել ասպիրին՝ հատկապես ջրծաղիկի ժամանակ: Երեխայի հագուստը հարկավոր է հանել և չփաթաթել նրան տաք ծածկոցներով: Սենյակի օդը պետք է մաքուր ու սառը լինի: Բացի այդ, ջերմությունն իջեցնելու համար արդյունավետ կլինի նաև սառը լոգանքը (ջրի ջերմաստիճանը պետք է մարմնի նորմալ ջերմաստիճանին համապատասխան լինի): Ոչ մի դեպքում չի կարելի սպիրտով շփումներ անել՝ հատկապես, եթե երեխան շատ փոքր է: Հարկ է հիշել, որ երեխաների համար ալկոհոլը թույն է:

2. Ինչու երբեմն պարացետամոլն ու իբուպրոֆենը չեն օգնում

Բանը նրանում է, որ երեխաների համար նախատեսված դեղորայքի չափաբաժինը կախված է երեխայի քաշից, իսկ արտադրողները երբեմն սահմանվածից ավելի փոքր չափաբաժին են օգտագործում: Բացի այդ, «6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված» դեղամիջոցները նույնպես վստահելի չեն, քանի որ չի կարող նույն չափաբաժինը համապատասխան լինել և՛ 8կգ քաշով երեխայի, և՛ 18 կգ քաշով երեխայի համար:

3. Ինչպես հաշվարկել ջերմիջեցնող միջոցի ճիշտ չափաբաժինը

Պարացետամոլի մեկանգամյա օգտագործման չափաբաժինը 15 մգ/կգ-ն է: Սա նշանակում է, որ 10 կգ քաշով երեխայի համար նախատեսված չափաբաժինը 150 մգ-ն է (10կգ Х 15 =150), իսկ 15 կգ քաշով երեխայի համար՝ 225 մգ-ը (15Х15=225):  Անհրաժեշտության դեպքում այս չափաբաժնով դեղամիջոցը կարելի է տալ երեխային օրական մինչև 4 անգամ:

Իբուպրոֆենի մեկանգամյա օգտագործման չափաբաժինը 10 մգ/կգ-ն է: Սա նշանակում է, որ 8 կգ քաշով երեխային անհարժետ է 80 մգ իբուպրոֆեն, իսկ 20 կգ քաշով երեխային՝ 200 մգ: Դեղամիջոցը կարելի է տալ երեխային օրական 3 անգամից ոչ ավել:

Այս դեղամիջոցները 1-1,5 ժամվա ընթացքում 1-1,5 աստիճանով իջեցնում են ջերմաստիճանը, ինչը նշանակում է, որ այն երբեք չի իջեցնի ջերմաստիճանը մինչև նորմա համարվող 36,6 աստիճանի:

4. Որ դեղամիջոցները չի կարելի տալ երեխային

Անալգին

Այս դեղամիջոցը խիստ թունավոր է և խանգարում է արյան ստեղծման գործընթացը: Այլ ավելի անվնաս դեղամիջոցների բացակայության դեպքում մեկ անգամ կարելի է ջերմությունն իջեցնել անալգինով, սակայն ամեն անգամ այս դեղամիջոցի օգտագործումն անթույլատրելի է:

Ասպիրին (ացետիլսալիցիլաթթու)

Մինչև 12 տարեկան երեխաների բուժումը ասպիրինով անթույլատրելի է, քանի որ բարձր է Ռեյեի համախտանիշի առաջացման հավանականությունը:

Նիմեսուլիդ (Նայզ, Նիմուլիդ)

Մի քանի տարի առաջ այս դեղամիջոցը գովազդվում էր որպես երեխաների համար ջերմիջեցնող միջոց: Հնդկաստանում արտադրվող այս դեղամիջոցը շատ արդյունավետ կերպով իջեցնում է ջերմությունը, սակայն այն արգելված է, քանի որ ախտահարում է լյարդը:


5. Չի՛ կարելի

Բարձր ջերմության դեպքում չի կարելի է երեխայի մարմնին սառը իրեր դնել, քանի որ դրանց հետևանքով առաջանում են մաշկի անոթներ սպազմներ: Բացի այդ, եթե նույնիսկ մաշկի ջերմաստիճանն իջնում է, միևնույն է ներքին օրգանները շարունակում են ջերմել և դրանց ջերմաստիճանն էլ ավելի է բարձրանում, ինչը խիստ վտանգավոր է:

Չի կարելի նաև սպիրտով կամ քացախով շփումներ անել, քանի որ դրանք կարող են մաշկի միջոցով ներթափանցել օրգանիզմ և թունավորումներ առաջացնել:


6. Ինչ անել «սպիտակ տենդի» դեպքում

Տենդը օրգանիզմի պատասխանն է վարակներին, դրա պաշտպանիչ մեխանիզմը, որն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Եթե բարձր ջերմության դեպքում երեխայի մաշկը վարդագույն է ու մի փոքր խոնավ, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ ջերմության արտադրության ու դրա կորստի միջև բալանսը խախտված չէ: Սակայն եթե երեխան գունատ է, նրա ձեռքերն ու ոտքերը սառն են և նկատվում է դող, ապա նրա մոտ «սպիտակ տենդ» է, որի դեպքում առաջանում է անոթների սպազմ: «Սպիտակ տենդի» առաջացման պատճառները տարբեր են լինում (կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքներ, հեղուկի պակաս, արյան ցածր ճնշում և այլն): «Սպիտակ տենդի» դեպքում.

·         Փորձեք երեխային Նոշ-պայի կես դեղահաբ տալ: Հարկավոր է հաշվի առնել, որ ջերմիջեցնողը նորմալ չի ազդի, քանի դեռ կա անոթների սպազմ: Բացի այդ, հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել:

·         Բացառեք ֆիզիկական ջերմիջեցման բոլոր մեթոդները (շփումներ, փաթաթումներ, սառը սավան և այլն), քանի որ առանց այդ էլ երեխայի մոտ կա անոթների սպազմ:

7. Դեղամիջոցների որ տեսակն է հարկավոր ընտրել

Դեղամիջոցի տեսակն (հեղուկ խառնուրդ, օշարակ, ծամվող հաբեր, մոմիկներ) ընտրելիս հարկավոր է հաշվի առնել, որ լուծույթներն ու օշարակներն ազդում են 20-30 րոպե անց, իսկ մոմիկները՝ 30-45 րոպե անց, սակայն դրանց ազդեցությունը երկարատև է: Մոմիկները կարելի է օգտագործել այն դեպքում, երբ երեխայի մոտ սրտխառնոց ու փսխում է առաջանում հեղուկ ընդունելիս, կամ նա հրաժարվում է դեղ խմել: Մոմիկները ցանկալի է օգտագործել երեխայի արտաթորելուց հետո: Դրանք շատ հարմար են գիշերվա ժամերին օգտագործելու համար:

Բուժիչ թուրմեր բարձր ջերմության դեպքում


Կարելի է 20 կաթիլ ակնամոմի թուրմն ավելացնել կես բաժակ տաք կաթին (եթե երեխան կաթը չի սիրում կամ օրգանիզմը լավ չի ընդունում, ապա կարելի է օգտագործել ¼ բաժակ կաթ կամ նույնիսկ մեկ ճաշի գդալ): Կաթի ու ակնամոմի համադրությունը շատ օգտակար է և արդյունավետ: Այն կօգնի բուժել թոքերի հիվանդությունները, գրիպն ու մրսածությունը, ինչպես նաև կբարելավի ինքնազգացողությունը, հոգեվիճակն ու քնի որակը:

Ակնամոմի 10%-անոց թուրմը կարելի է գնել դեղատնից: Այն շատ մատչելի է և կարելի է օգտագործել բավական երկար ժամանակ:

Այս միջոցը ցանկալի է ընդունել երեկոյան՝ քնելուց անմիջապես առաջ:

Մրսածության ու գրիպի բուժման դեպքում երեխաների մոտ դրական արդյունքն անմիջապես ակնհայտ է լինում: Երեկոյան հիվանդ երեխային 1-2 կաթիլ ակնամոմի թուրմ տալու դեպքում փոքրիկն առավոտյան արդեն շատ ավելի լավ կզգա իրեն:

Այս թուրմը նաև շատ արդյունավետ է սուր շնչառական վիրուսների, բրոնխիտի, թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի դեպքում: Այն նույնիսկ օգնում է մեղմացնել աղեստամոքսային տրակտի բորբոքումները:

Գաստրիտի կամ դուոդենիտի դեպքում նույնպես հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ հիվանդության բարդացումից և ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունից խուսափելու համար, սակայն արդյունավետ, բայց վնասակար կողմնակի ազդեցություն չունեցող դեղամիջոցներն այդքան էլ շատ չեն: Նման դեղամիջոցներից մեկը ակնամոմի թուրմն է: Ընդ որում՝ այն կարելի է ընդունել ինչպես և մրսածության դեպքում (կաթի մեջ մի քանի կաթիլ թուրմ ավելացնել և ընդունել քնելուց առաջ):

Այս թուրմը նաև շատ արդյունավետ է պանկրեատիտի դեպքում: Այս հիվանդությունն առաջացնում է սաստիկ ցավեր: Ընդ որում՝ պանկրեատիտի հուսալի բուժում չկա: Այն սովորաբար բուժվում է ֆերմենտներով, որոնք փոխարինման են գալիս ենթաստանոքսային գեղձի աշխատանքին, ինչի արդյունքում գեղձը սկսում է ավելի ու ավելի վատ գործել: Այս թուրմը կօգնի բուժել պանկրեատիտը և կազատի նման բարդություններից:

Նյութի աղբյուրը՝ ognov.ru

 
 
 
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը