Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ նրան հայ են անվանե
ՄիջազգայինՖիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպության անդամները լոզունքներով են դիմավորել երգչին: Ոչ անհայտ կազմակերպության անդամներն ադրբեջաներով և ռուսերենով վանկարկել են «Հայ Ֆիլիպ, կորիր գրողի ծոցը (ռադ եղիր)» («Армянин Филипп, проваливай!», «Ermәni Filipp, rәdd ol!»). Արդյունքում համերգասրահում քաշքշուկ է առաջացել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև որից հետո վերջիններս բերման են ենթարկվել: