Թուրքիայի վարչապետը ոստիկանների դեմ հարձակման մեջ մեղադրել է PKK-ին
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը հայտարարել է, թե բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ստամբուլի արյունալի հարձակումը կազմակերպել է PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ինքը համոզված է, որ արյունալի հարձակումն իրականացրել է PKK-ն։ «Այդ հարցում որեւէ կասկած չունեմ, քանի որ փոլոր փաստերը ցույց են տալիս, որ PKK-ն է կազմակերպել»,-ասել է Բինալի Յըլդըրըմը։
Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 38-ից 30-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձ։ Նա նշել է, թե մահացած եւս մեկ հոգու ինքնությունը դեռ հայտնի չէ։
ՆԳ նախարարը նշել էր, թե պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։