Լրատվամիջոց․ Ճապոնիան կայսեր և Պուտինի հանդիպումը չի կազմակերպելու ԱՄՆ դժգոհությունը չառաջացնելու համար
ՄիջազգայինՃապոնիայի կառավարությունը որոշել է չկազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը երկրի կայսր Ակիխիտոյի հետ, որպեսզի չառաջացնի ԱՄՆ դժգոհությունը։ Այս մասին գրում է The Japan Times –ը, վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրները հավաստիացնում են, որ ճապոնական իշխանությունները Վաշինգթոնին ասել են, որ ՌԴ առաջնորդի այցելությունն այնպիսին չի լինելու, ասես Պուտինը հատուկ հյուր է, քանի որ նա կայսեր հետ հանդիպում չի ունենալու։
Ընդ որում աղբյուրը հավելել է, որ G7 –ում անդամակցության շրջանակում աշխատելու ամբողջ անհրաժեշտությունով հանդերձ՝ Ճապոնիայի համար «ազգային շահերը առաջ մղելը բնական է», դրա համար էլ Պուտինի այցը Տոկիո չպետք է խնդիր դառնա։
Աղբյուրը նաև պատմել է, որ ի սկզբանե ճապոնական իշխանությունները ծրագրում էին Պուտինի ամբողջ այցը Ճապոնիայի վարչապետի հայրենի քաղաք Նագատոյում անցկացնել, բայց հետո ռուսական կողմից խնդրանքով համաձայնել են այցի մի մասն անցկացնել երկրի մայրաքաղաք Տոկիոյում։
Պուտինի այցը Ճապոնիա ծրագրված է դեկտեմբերի 15-16-ը։