Սիրիական զորքերը նահանջել են Պալմիրայի կենտրոնից
ՄիջազգայինՍիրիական բանակն ու աշխարհազորայինները նահանջել են Պալմիրայի կենտրոնական թաղամասերից ու դիրքեր զբաղեցրել քաղաքի շրջակայքում ։
Այս մասին «Ալ Իհբարիա» հեռուստաալիքին հայտնել է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ Բարազին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, սիրիական հրամանատարության նման որոշումը պայմանավորված է եղել հակառակորդի գերազանցող թվաքանակով։
«Ալ Բարազին» նշել է, որ ԻՊ ահաբեկիչները գրոհել էին Պալմիրայի վրա մեծ ուժերով ու մի քանի ուղղություններից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԻՊ ավելի քան 4 հազար զինյալներ վերախմբավորումից հետո ձեռնարկել են Պալմիրայի զավթման հերթական փորձը, ձգտելով ամրանալ քաղաքի ներսում ու խուսափել Ռուսաստանի ՕՏՈւ ավիացիայի հարվածներից։
ԶԻնվորականների տվյալներով ԻՊ-ն զգալի ուժեր է մոտեցրել Պալմիրային Ռաքքա շրջանից։ ԱՄՆ-ին ու միջազգային կոալիցիային ենթարկվող խմբավորումները այնտեղ այս շաբաթ դադարեցրել են ահաբեկիչների դեմ ակտիվ մարտական գործողությունները։ ԻՊ խոշոր ռեզերվներ ու զրահատեխնիկա է Պալմիրա տեղափոխվել նաեւ Դեր Զորի շրջանից։