Թրամփը արտահայտվել է «միացյալ Չինաստան» քաղաքականության մասին
ՄիջազգայինԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ն պետք է հետեւի «միացյալ Չինաստան» քաղաքականությանը։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
«Ես լիովին հասկանում եմ «միացյալ Չինաստան» քաղաքականությունը, բայց ես չգիտեմ, թե ինչու պետք է մենք կաշկանդված լինենք այդ քաղաքականությամբ, եթե իհարկե մենք գործարք չկնքենք Չինաստանի հետ, որը կվերաբերի այլ հարցերի՝ այդ թվում առեւտրին»,- ասել է նա։
Բացի դրանից ընտրված նախագահը քննադատել է Չինաստանի քաղաքականությունը արժույթի, Հարավչինական ծովի ու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ։ Նա նաեւ հավելել է, որ Չինաստանը չի կարող «թելադրել» իրեն՝ ինչպես պատասխանել զանգերին՝ պատմելով Թաիվանի առաջնորդ Ցայ Ինվենի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ինքը բավականաչափ խելացի է եւ կարող է չլսել հետախուզության ամենօրյա ճեպազրույցները, որոնք նրա խոսքով մշտապես կրկնվող տեղեկություններ են ներառում։